Tert.am-ը գրում է․

Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն` քաղաք Բելգրադ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

Այցի նպատակն է՝ ծանոթանալ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի փորձին և քննարկել ոլորտում հայ-սերբական համագործակցության հեռանկարները:

Նշենք, որ 2014 թ. աշնանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Սերբիայի պատվիրակության անդամները ծանոթացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  գործունեությանը, ձեռքբերումներին և համագործակցության հնարավոր հեռանկարներին: Պատվիրակները մասնավորապես հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման  հայաստանյան փորձով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել