Լրագրողներ ջան, գյումրեցի 14-ամյա աղջկա կորելու պատմության մեջ ո՞ր մասն ա ձեզ այդքան հաճույք պատճառում, որ օրը 10 անգամ նրա կորելու մասին վարկածներ եք հրապարակում. ընդ որում՝ ոչ մի փաստ, հիմք, ուղղակի վարկածներ։ Ինչի՞ համար։ Կորել էր, գրեցինք, տարածեցինք, որ գտնվի։ Գտնվեց։ Հիմա մնացածը թողեք իրավապահներին ու նրա ծնողներին։ Ընկերոջ մոտ էր գնացել, թե Էմոների ձեռքն ա ընկել, դուք ձեր հրապարակումներով արդյոք ինչո՞վ եք օգնում նրան, նկարն էլ հրապարակում ու հրապարակում եք։ Թե՞ կայքի այցելությունն ա ավելանում անչափահաս աղջկա ճակատագրի հաշվին։
Հա, ու եթե պաշտոնական տեղեկատվությունը հաղորդում է, որ, ասենք, բռնաբարության հոդված կա, ձեզ ո՞վ է իրավունք տվել երեխայի անունն ամբողջությամբ գրել ու նկարն էլ հրապարակել. գոնե առաջին տառերը գրեք։ Սա էթիկայի ամենակոպիտ խախտումն է, մեղմ ասած, գուցե նաև քրեորեն պատժելի, մասնագետները կասեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել