Tert.am–ը գրում է.

ՄԱԿ-ում ձեռնպահ են մնացել կիրակի գիշերը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություն անցկացնելուն գնահատական տալուց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փոխարենը միջազգային կառույցում կոչ են արել շուտափույթ կարգավորել Դամասկոսի և սիրիական ընդդիմության հակամարտությունը: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուկարիկի՝ Թուրքիայի զինված ուժրի հետ կապված միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Սիրիայի համակարտությունը պետք է սեղմ ժամկետներում լուծում գտնի:

Ավելի վաղ Սիրիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և Անվտանգության խորհրդից պահանջել էր դատապարտել Թուրքիայի բանակի գործողությունը, որի մեծաթիվ ուժեր կիրակի օրը գիշերը ներխուժել էին Սիրիայի հյուսիս և դուրս բերել այնտեղ գտնվող օսմանցի շահ Սուլեյմանի դամբարանն ու այլ հնություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել