Հետաքրքիր զարգացումներ են տեղի ուենում ՀՀ Ազգային Ժողովում, որ կարելի է անմահացնել համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ: «Ընդդիմադիր» պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իշխանության փոխարեն, պահանջում է ընդդիմության հրաժարականն ու արժանանում իշխող կուսակցության ծափահարություններին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում դեռ ոչ մի անգամ ընդդիմադիր թեկնածու խորհրդարան չի մտել ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ, առանց իշխող կուսակցության դաբրոյի: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Մարուքյան Էդմոնը հայտնվեց ԱԺ-ում: 
Ընդդիմությունը շախմատային քայլերով անկյուն է մտցնում իշխանությանը, իսկ իշխանությունը, տեսնելով իր անխուսափելի պարտությունը, անցնում է քիք բոքսի:
Հիմա իշխանությունը պետք է պառակտի ընդդիմադիր դաշտն, ու հիասթափությունն ավելի խորանա, ու նա դա անում է նման մարդկանց միջոցով: Իշխանությունների ինչի՞ն էր պետք փչացած Դալլաքյանին բերել ԱԺ, երբ կա Մարուքյան, մի փոքր ժողովրդական ֆարս կսարքեին դիտորդների համար, ու այս պայմաններում էլ իրենց քմահաճույքները լրիվ կբավարարվեին:
Հ.Գ. Շրջեք ՖԲ տիրույթում ու տեսեք, թե ովքեր են տարածում Մարուքյանի ելույթը. հեռուստալրագրողներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ: Բա չեք վախենո՞ւմ, այ «ընդդիմադիրներ», որ իշխանությունը ձեզ օրվա հացից կտրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել