Tert.am-ը գրում է․

Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին և Անվտանգության խորհրդին կոչ են արել դատապարտել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում, որի մասին հայտնի էր դարձել նախօրեին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Սիրիայի ԱԳՆ-ն համապատասխան պահանջ է հղել միջազգային կառույցին: Փաստաղթում Թուրքիայի գործողությունները «ագրեսիա» են բնորոշված: Ըստ Դամասկոսի՝ Թուրքիայի քայլերը դատապարտելի են նաև ՄԱԿ-ի դրույթների առումով:

Նախօրեին Սիրիան Անկարային նախազգուշացում էր արել, մեղադրել իսլամիստ ահաբեկիչներին սատարելու համար:

Կիրակի գիշերը թուրքական բանակի 700 զինվորական  և զինատեխնիկայի մոտ 100 միավոր, այդ թվում՝  39 տանկ, ներխուժել էին Սիրիայի տարածք՝ Եփրատ գետի կղզիներից մեկը: Այնտեղից տարհանվել էր Օսմանների դինաստիայի նախնիներից շահ Սուլեյմանի դամբարանը, այնտեղ պահվող արժեքավոր հնություններ և այդ ամենը հսկող թուրք զինվորականներին՝ Իսլամական պետության զինյալներից այդ ամենը հեռու պահելու պատրվակով:

1921-ի պայմանավորվածության համաձայն՝ թուրքական այդ սրբավայրը պետք է մնա Սիրիայի տարածքում, սակայն Թուրքիան իրավունք ունի այնտեղ իր դրոշը բարձրացնել և պատվո պահակախումբ պահել:

Սիրիայի իշխանությունները նկատել էին, որ Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող այդ տարածքներում քանդվում էին եկեղեցիներ, սունի մուսուլմանների դամբարաններ, սակայն թուրք շահ Սուլեյմանի դամբարանին ոչ ոք ձեռք չէր տալիս, ինչը մատնում է Թուրքիա - Իսլամական պետություն կապերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել