armadilloԲրազիլիայում անցկացվելիք 2014 թվականի Աշխարհի Գավաթի թալիսման՝ ժպտացող զրահակրի փչովի մանեկենը ապամոնտաժվել է այն բանից հետո, երբ վանդալները ծակել են այն դանակով։ Սա արդեն երկրորդ նմանատիպ միջադեպն է մեկ շաբաթվա կտրվածքով։

Ըստ բրազիլական լրատվականների, մի խումբ երիտսասրդներ գրոհել են 7 մետրանոց մանեկենը, ինչից հետո այն որոշվել է հեռացնել այդ վայրից՝ հետագա վանդալիստական գործողություններից պաշտպանելու նպատակով։ Մինչ այդ վնասվել էր նմանօրինակ մեկ այլ մոնեկեն՝ հարավային Պորտո Ալեգրե քաղաքում տեղի ունեցած ցույցերի ընթացքում։
Զրահակրի մանեկեններ տեղադրվել են մի քանի բրազիլական քաղաքներում, այդ թվում նաև Սան Պաոլոյում։ Զրահակիրը՝ որպես խորհրդանիշ ընտրվել է ընդամենը մեկ ամիս առաջ և այժմ քվեարկությամբ պետք է որոշվի, թե ինչ անուն պետք է այն կրի. Ամիջուբի, Ֆուլեկո, թե՞ Զուզեկո։
Զրահակիրը ոչնչացման եզրին հայտնված հազվագյուտ կենդանատեսակ է, որն ապրում է Բրազիլիայի հյուսիս-արևելյան շրջաններում։ Այս գազանիկները կարողնում են կծկվելով գնդակի պես կլոր տեսք ստանան և այդ կերպ նրանք պաշտպանվում են գիշատիչներից՝ օգտագործելով իրենց զրահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել