Մի բժիշկ շատ է տխրում և իր սենյակում աղոթում է Աստծուն ու ասում. 
 -Տեր Աստված, օգնիր ինձ. արդեն երեք օր է` գումար չունենալու պատճառով չեմ կարողանում իմ երեխաների խնդրանքը կատարել: 
 Այդ րոպեին սենյակ է մտնում մի մարդ` նույնպես տխուր, բայց փոքր-ինչ զայրացած: 
Բժիշկը հարցնում է. 
 -Ի՞նչու ես զայրացած. 
Մարդը պատասխանում է. 
 -Ես չափից ավելի ծխում ու ալկոհոլ էի խմում: Աստծուն խնդրեցի, որ ինձ ուժ ու կամք տա, գերբնական շնորհ և զորություն տա, որ կարողանամ քիչ ծխել կամ էլ կարողանամ այլևս չծխել: Բայց դրա փոխարեն հիվանդացա ու տկարացա: Թեև այս հիվանդությունը ինձ կոփում ու կամք է տալիս, բայց հիմա ոչ կարողանում եմ ծխել, ոչ էլ կարողանում եմ իմ ցանկացածի չափ խմել: Այժմ եկել եմ, որ ինձ բուժես ու հիվանդությունից ազատես... 
 Բժիշը ժպտում է ու ասում. 
 -Ինչքան անքննելի են Աստծո գործերն ու ծրագրերը….
Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել