Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: 
Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ թե բանվոր, շինարար թե ուսուցիչ, բժիշկ թե գիտաշխատող, հայրենիքի պաշտպան է, նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր այս հինավուրց հողի վրա և վաղը պետք է հասակ առնի ու տեր կանգնի իր երկրին: 
Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները` չխնայելով նույնիսկ սեփական կյանքը: Աչքի առաջ ունենալով հերոս պապերի ու հայրերի օրինակը և շարունակելով նրանց սուրբ գործը` նրանք արդեն հիմա իրենց քաջագործությամբ ու սխրանքով գրում եմ մեր նորօրյա պատմության հաղթական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: 
Թանկագի՛ն արցախցիներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին:

ք. Ստեփանակերտ, 23 փետրվարի 2015թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել