Ներքաղաքական զարգացումների տեսանկյունից Հայաստանի համար շրջադարձային հանդիսացավ փետրվարի 12-ին նախագահ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում: Կարելի է ասել, որ նախագահի այս հայտարարությամբ սկիզբ դրվեց մի գործընթացի, որը իրենից ներկայացնում է ապաքաղաքական տարրերից երկրի ներքաղաքական ասպարեզի զտում:

Նախագահի մոտեցման արդյունքը եղավ այն, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դադարեցնում է իր` այսպես ասած «ոչ իշխանական» պայքարը, և հնարավոր է, որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանը հայտարարի նաև քաղաքականությունը լքելու վերաբերյալ:

Եթե շարունակի քաղաքականության հետ կապ չունեցող մարդկանց հեռացումը քաղաքականությունից ՀՀԿ-ի և մյուս քաղաքական միավորների շրջանակներում, ապա կարելի է ենթադրել, որ ապաքաղաքական տարրերից ազատվելու պրոցեսը միայն Գագիկ Ծառուկյանի անձով պայմանավորված չէ, այլ պայմանավորված է համակարգային մոտեցմամբ, որն անմիջականորեն կապված է սահմանադրական բարեփոխումների իրականացման հետ:

Քանի որ մեկնարկող սահմանադրական բարեփոխումների իրականացումը նախատեսում է անցում խորհրդարանական կառավարման համակարգի, և ըստ այդմ երկրի ներքաղաքական կյանքում մեծանալու է խորհրդարանի դերը, ուստի և լիովին անընդունելի է դառնում արհամարհական վերաբերմունքն օրենսդիր մարմնի գործառույթների նկատմամբ: 
Օրենսդիր մարմնի դիրքերն ուժեղացնելով` պետք է խորհրդարանին նոր որակ հաղորդել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել