Ռուսամետության և պետականություն, անկախությունը չգնահատող հոգեբանության բացառիկ դրսևորումներից է, երբ հայերը նշում են սովետական բանակի օրը: Այն նույն բանակի, որի ղեկավարությունը քեմալականների հետ միասին 1920թ. վերջ տվեցին մեր առաջին հանրապետության գոյությանը: Այն նույն բանակի, որը 1988թ սկսված շարժման ժամանակ Երևանն էր գրավել 1956թ Հունգարիայի կամ 1968թ Պրահյան սցենարով՝ միաժամանակ 3 օր «ուշանալով» օգնության հասնել հայերին Սումգայիթում կամ «Կոլցո» օպերացիա նախաձեռնելով ԼՂՀ շրջանների խաղաղ բնակչության հանդեպ:
Արդեն երեք հարյուր տարի նույն ձև ապրում ենք, իրենք մեզ գաղութացնեն, մենք իրենց որպես ազատարարներ ընդունենք: Իրենք մեզ երբեմն մատուցեն թուրքերին, մենք իրենց որպես փրկիչներ նայենք: Իրենք մեր գլուխը կտրեն՝ ոչնչացնելով մեր մտավորականությանը մշակույթը, մենք նշենք իրենց տոները՝ համարելով դա մեր սեփականը......

Հ.Գ Ամոթ է էլի, իսկականից....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել