Մի լուր աչքովս ընկավ, որ դպրոցականները դանակահարել են իրար։ Նման բաներ միշտ և բոլոր ժամանակներում էլ տեղի են ունենում, բայց ուրիշ բան եմ ուզում ասել։

Երբ ես էի դպրոցական, դանակ պահելն ու դանակով դպրոց գնալը խիստ վտանգավոր էր։ Տնօրենն ու տղամարդ ուսուցիչները պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումներ էին անում դասարաններում ու վայն եկել-տարել էր նրան, ով պայուսակում կամ գրպանում տնօրենի աչքին կասկածելի երևացող որևէ իր կունենար (դանակի մասին էլ չեմ խոսում)։ Որքան տեղյակ եմ, նման բան հիմա չկա։ 
Մյուսը՝ մեր ժամանակ դանակ ճարելն էլ էր դժվար գործ, իսկ հիմա փողոցից օրը ցերեկով 2-3000 դրամով ընենց դանակ կգնես, որ էլ դու սուս։ Իսկ մի երկու ամիս առաջ էլ տեսա, որ դանակի հետ կաստետ են ծախում՝ սիրուն, արծաթագույն, սև երիզով։ Եթե դանակի առկայությունը կարելի է բացատրել, ասենք, երշիկ կտրելու մշտական անհրաժեշտությամբ, ապա կաստետն ունի միայն մեկ նշանակություն՝ դիմացինի ծնոտը կոտրելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել