Գուցե Խորհրդային Միությունը շատ վատն էր, հասարակարգն ահավոր էր, բռնապետական երկիր էր, բայց... Հայաստանի Հանրապետությունն իր ողջ պատմության ընթացքում Տիգրան Մեծից հետո ամենաշատը զարգացել և բարգավաճել է հենց ԽՍՀՄ-ի օրոք: Բնակչությունը եռապատկվել է, գրագիտության մակարդակը հասել է ռեկորդային 99.8 %-ի, այդ 70 տարիներին աշխարհին տվել ենք մի քանի անգամ ավելի շատ արվեստագետներ, քան ՀՀ ողջ պատմության ընթացքում: Հա, քիչ էր մնում մոռանայի, քաղաքագետներից մեկը մի արտահայտություն էր արել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր երկրները մոտեցան իրենց իրական ակունքներին ու արժանի վիճակներին: Արդեն սկսում եմ հավատալ այս խոսքերին: Սա էլ էսօրվա տոնից նեղվողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել