Ժողովուրդ ջան, էն որ ասում եք՝ փետրվարի 23-ին ինձ մի շնորհավորեք, որովհետև վիրավորական ա, անկեղծ՝ ամբողջ խորհրդային ժառանգությունից ե՞ք էդպես հերոսաբար հրաժարվել։
Մի տրվեք մոդայիկ դարձած հովերին, գոնե այն սերունդը, որը ծնվել է նախքան անկախությունը, հավասարապես իրենը պետք ա համարի թե՛ հունվարի 28-ը, թե՛ փետրվարի 23-ը...
Ասում եք՝ վիրավորական ա, որ մեզ էդ օրը շնորհավորում են. մեր հայրերը, օրինակ, խորհրդային բանակում են ծառայել, մեր պապերը նույն բանակի կազմում Գերմանիայի դեմ կռիվ են տվել, դրանից էլ ե՞ք վիրավորվում։
Թունդ անկախական երևալու համար պետք չի ստվեր նետել խորհրդային շրջանի վրա, այսօրվա ՀՀ անկախությունն իր լավ ու վատ կողմերով խարսխված ա հենց նախկին շրջանի ձեռքբերումների վրա...
Իսկ եթե տոնը չեք ընդունում՝ ձեր խնդիրն ա, բայց առնվազն հարգանք պետք ա տածել մեր պապերի ու հայրերի անբաժանելի սիմվոլիկաների նկատմամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել