Tert.am-ը գրում է․

Դերասան Դեյվիդ Դուխովնին, ով առավել հայտնի է «Գաղտնի նյութեր» սերիալում գործակալ Ֆոքս Մալդերի դերով, հաստատել է տեղեկությունը սերիալի շարունակության նկարահանման մասին:

«Դոժդի» փոխանցմամբ՝ Դուխովնին The Guardian-ին տված հարցազրույցում հաստատել է, որ 13 տարի առաջ դադարեցված սերիալի նկարահանման աշխատանքները վերսկսվել են:

Դուխովնին մանրամասնել է, որ այս անգամ ամեն ինչ ավելի ուրախ է լինելու, և դա տեղի է ունենալու բավականին շուտով:  

Fox TV-ին սերիալի հեղինակ Քրիս Քարթերի հետ վերսկսում է սերիալի վրա աշխատանքները: Ի դեպ, գործակալ Սքալիի դերում կրկին Ջիլիան Անդերսոնն է:  

1993 - 2002 թթ էկրան էր բարձրացել հայտնի սերիալի ինը սեզոն՝ արժանանալով «Ոսկե գլոբուսների» և «Էմմիների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել