Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթից բավական հետաքրքիր տեղեկություններ կարելի է իմանալ: Որոշ խանութներ, թե մայրաքաղաք Բաքվում, թե այլ քաղաքներում փակվել են ժամանակավորապես, հետո սկսել են թանկ գնով վաճառել ապրանքները: Մեզ ծանոթ իրավիճակ: Բայց էնտեղ բոլորին տվել-անցել են: Պարզվում է, որ որոշ սուպերմարկետներում գները մնացել են նույնը թղթի վրա, սակայն երբ մարդը մոտենում է դրամարկղին ու ցանկանում վճարել, ապրանքը տեղում ավելի թանկ են հաշվում: Բայց մանաթի անկման ծաղկուն շրջանում երեկ Բաքվի շատ շրջաններում լույս ու գազ չի եղել փաստորեն: Մարդիկ ֆեյսբուքում իրար հետ կիսվում էին, թե ում տանը լույս, գազ կամ ջուր չկա: Հետո խոսակցությանը միացան նաև այլ քաղաքի բնակիչներ, որոնք, պարզվեց, նույնպես զրկվել էին ժամանակակից կյանքի հարմարություններից: Բայց ամենազավեշտալի դեպքը տեղի է ունեցել Բաքվի Խրդալանի շրջանում: Այնտեղի շենքերից մեկում անընդմեջ կտրում էին լույսը, իսկ մարդիկ սառչում էին իրենց տներում: Հետո շենքավորները հավաքվել, գնացել են «ԱզերԻշիք (ԱզերԼույս)» ընկերության տեղի բաժանմունք ու բողոքել իրավիճակից: Այնտեղի պատասխանատուներից մեկն էլ տարել-բերել ու ասել է, թե ժողովուրդ ջան, եթե ուզում եք ձեր շենքում լույսը միացնենք, բոլորովդ գցվում, 1000 մանաթ (երեկվա կուրսով արդեն հազար դոլարից ավել) եք հավաքում, որ միացնենք: Բնակիչներն էլ ասել են, թե մենք պարտք չունենք ախր: Իսկ էդ մարդն էլ պատասխանել է, թե խոսքը պարտքի մասին չի, էս ուրիշ խոսակցություն ա, եթե ուզում եք տներում չսառեք, տվեք փողը, թե չէ անունը կդնենք վթար ու երկար ժամանակ չենք միացնի: Ահա հարևան երկրում տիրող իրավիճակի մասին որոշ տեղեկություններ՝ տրամադրված հենց ադրբեջանցի օգտատերերի կողմից: 
Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել