Tert.am–ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 22-րդ տուրում«Պադերբորնի» դեմ տոնած հաղթանակի մասին (6:0):

«Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝ «Շախտյորի» դեմ մրցավեճից հետո մենք  շատ լուրջ խաղացինք եւ հնարավորություն չտվեցինք մրցակցին: Դժվար էր խաղալ մի թիմի դեմ, որը պաշտպանվում է հինգ պաշտպաններով:

Խաղից առաջ ես ասում էի, որ «Պադերբորնը» կմնա Բունդեսլիգայում: Այժմ, ես համոզված եմ դրանում» - իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցել «AFP»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել