ԴԵՄՈՍԹԵՆԵՍԻ ՍԿԶԲՈՒՆՔ 
"Ձեր դժվարությունները հաղթահարելու համար ամեն ինչ ուրիշ ձևով արեք, լրիվ ուրիշ ձևով":
Դեմոսթենես
Երբեմն ուրիշ բան չի մնում անելու, քան սեփական գործողությունները հիմնովին վերանայելը: Եվ ամեն ինչ նորից կառուցելը: Աթենացիներին Դեմոսթենեսի տված խորհուրդը այսօր էլ շարունակում է մնալ հրատապ:
Միայն իրավիճակի նկատմամբ ոչ ճիշտ մոտեցումն է այն դարձնում դժվար հաղթահարելի: Մի վախեցեք ամեն ինչ հիմնովին փոխելուց: Շարունակաբար հին պրոբլեմները քչփորելու փոխարեն դրանք ուղղակի արմատախիլ արեք: Ամեն ինչ գլխիվայր շրջեք: Անսովոր մոտեցումներ կիիրառում են նաև հանցագործները: Գողական միջավայրում հայտնի է այսպիսի հնարք: Սկզբում ապագա զոհից մեծ գումարով ինչ-որ բան են գնում: Թղթադրամների վրա նախապես կատվախոտի (վալերիան) թուրմ են կաթացնում: Այնուհետև սպասում են, մինչև թշվառ վաճառականը տանը չլինի: Գողերը ներս են թափանցում տուն թմրամոլ կատվի հետ, որն առանց դժվարության արագորեն գտնում է թաքստոցը, որում վաճառականը պահում է գումարները:
Բայց հարկավոր է հիշել, որ պրոբլեմի նկատմամբ չափից ավելի գլոբալ մոտեցումը կարող է այլ դժվարությունների հեղեղ առաջացնել: Արժե նախապես մտածել, թե փոփոխություններն ինչ հետևանքներ կունենան: Կարճ ասած` կապիտալ փոփոխություններ անելուց առաջ հարկավոր է ամեն ինչ նախապես հանգամանալից մտածել, առանձին դիտարկել բոլոր հնարավոր հետևանքները: Օրինակ. այս կամ այն պատճառը խանգարում է ձեզ լուծել պրոբլեմը: Իսկ եթե այն վերացնե՞նք: Իսկ եթե փոխենք մեր վերաբերմո՞ւնքը դրա նկատմամբ: Մի դժվարության փոխարեն բազմաթիվ մեծ ու փոքր պրոբլեմներ չե՞ն ծագի արդյոք: Ինչպես հեքիաթներում է լինում. կտրում ես հրեշի գլուխը, իսկ նրա տեղը երեք նոր գլուխներ են բուսնում: Կամ էլ անեկդոտի հերոսների պես.
Ամուսնական վեճի ժամանակ կինը հայտարարում է.
_ Ախ այդպե~ս: Դե որ այդպես է՝ ես գնում եմ մորս մոտ: Ու նրան բերում եմ մեր տանն ապրելու:

Առանցքային կանոններ
Խուսափեք վաղաժամ հեղափոխություններից: Բոլոր պատճառներն ու պրոբլեմները իրար գլխի լցնել չի կարելի:
Նախապես կանխատեսեք, թե ինչպիսին կլինեն այս կամ այն փոփոխության հետևանքները Մտածեք դրանցից յուրաքանչյուրի մասին և ընտրեք ամենակարևորները:
Ինքնուրույն մարզվելու վարժություններ
• Խաղացեք «Իսկ ի՞նչ կլինի, եթե …» խաղը: Ի՞նչ կլինի, եթե նախկինում կայուն և անսասան ինչ-որ բան հանկարծ փոխվի: Ինչ կլինի, եթե մարդիկ ապրեն 600 տարի: Ի՞նչ կլինի, եթե հանկարծ հումորն օրենքով արգելեն: Ի՞նչ կլինի, եթե օրվա մեջ 30 ժամ լինի: Ի՞նչ կլինի, եթե երկրի վրա երեք սեռ լինի: Մտածեք այս անհեթեթ թվացող բոլոր իրավիճակների պլյուսներն ու մինուսները:
• Մտածեք, թե դուք ի՞նչը կարող եք փոխել ձեր կյանքում: Իսկ բարեկամների կյանքո՞ւմ: Ընկերների՞: Ի՞չն հետևանքների դա կարող է հանգեցնել: Երևակայեք ինչ ուզում եք, նույնիսկ ամենաանհեթեթ փոփոխություններն ու դրանց հետևանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել