Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի փոխարտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է  Ռուսաստանի դեմ «լայնածավալ պատերազմի»:

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, փոխնախարարի կարծիքով` Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումներ են անհրաժեշտ Կանադայից:

«Խաղադրույքները բավականին բարձր են: Մենք չենք ցանկանում վախեցնել բոլորին, սակայն մենք պատրաստվում են լայնածավալ պատերազմի: Ցանկանում ենք, որ Կանադան մահաբեր զենք ուղարկի Ուկրաինա, զենք, որը թույլ կտա մեզ պաշտպանվել», - ասել է Պրիստայկոն կանադական CBC ռադիոկայանին տված հարցազրույցում: 

Սպառազինման մատակարարումից բացի Պրիստայկոն ընդգծել է նաև ֆինօգնության կարևորությունը, այդ թվում` նախկինում Կանադայի և Ճապոնիայի խոստացած ֆինօգնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել