Սույն թվականի հունվարի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենց ազգային արժույթը` մանաթը, աշխարհի ամենաստաբիլ արժույթներից է, և խորհուրդ էր տվել արտասահմանցիներին ու արտասահմանյան ընկերություններին իրենց պահուստները վերածել մանաթի: Ալիևի համոզմամբ՝ նրանք չէին փոշմանելու: Ահա այսօր հարևան երկրի կենտրոնական բանկը որոշում է ընդունել էժանացնել մանաթը դոլարի և եվրոյի նկատմամբ: Եթե առաջ մեկ ԱՄՆ դոլարը հավասար էր մոտավորապես 0,78 մանաթի, ապա այսօր արդեն մանաթը դարձել է 1,05 դոլար: Մեկ եվրոն, որը նախկինում համարյա հավասար էր մեկ մանաթին, այսօր արդեն արժե 1,1950: Փաստորեն Ալիևի և մյուս պալատական փորձագետների պնդումներն առ այն, որ մանաթը չի ենթարկվի կտրուկ արժեզրկման, դուրս եկավ պարզագույն թոզ փչոցի: Նավթի գների կտրուկ անկումն ու ռուսական ռուբլու արժեզրկումն անխուսափելիորեն բերելու էին այս իրավիճակին: Այսօր արդեն Ադրբեջանում արժույթի փոխանակման կետերը դոլար չեն վաճառում, իսկ մարդիկ պանիկայի մեջ են: 
Ցավոք սրտի, կարելի է պնդել, որ այս իրավիճակում կսպասվի սահմանային միջադեպերի աճ, քանի որ խնդիր կա ժողովրդի ուշադրությունը շեղել դեպի արտաքին թշնամու` մեր կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել