Tert.am-ը գրում է․

Ղազախստանի հյուսիսային հատվածում գտնվող Պոլտավկա գյուղի միջնակարգ դպրոցում դասը սկսելուց առաջ ուսուցիչն աշակերտներին «Ֆենազեպամ» կոչվող ուժեղ ներգործող դեղամիջոց է տվել, որից հետո երկու երեխա տեղափոխվել է հիվանդանոց, գրում է lifenews.ru-ն:

Ինչպես հայտնում է КТК հեռուստաալիքը, դասի ժամանակ դեռահասներն անսպասելի վատ են զգացել և սկսել են ուշաթափվել:

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողը կարողացել է արագորեն պարզել, որ աշակերտները թունավորվել են դեղամիջոցից, սակայն տեղում իրականացված ստամոքսի լվացումները ոչ բոլորին են օգնել, և մի քանիսին ստիպված են եղել տեղափոխել շրջանային հիվանդանոց:

Ավելի ուշ հաստատվել է, որ ուսուցիչը բաց դասից առաջ անհանգստացել է և ընդունել է դեղամիջոցը, որը նաև առաջարկել է երեխաներին:

«Ֆենազեպամ»-ը ուժեղ ներգործությամբ հանգստացնող դեղամիջոց է, որը դասվում է թմրացուցիչների շարքին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել