Երեկ ընթերցեցի Գորիսի ԵՊՀ-ի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանի հարցազրույցը, որում նա անդրադարձել է համալսարանի խորհրդի նախագահի փոփոխությանը, ըստ որի՝ Վահե Հակոբյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Խաչատրյանը:

Անկեղծ ասած՝ զարմացած եմ՝ ինչպես են համալսարանի ռեկտորի պաշտոնը վստահել մի մարդու, ով կարող է ոչ գրագետ ու գռեհիկ մականուններով արտահայտվել դիմացինի մասին: Ինչպե՞ս կարող է ռեկտորը կոռեկտության խորհուրդ տալ և օրինակ ծառայել ուսանողներին՝ ինքը չպահպանելով այդ կոռեկտության ու քաղաքակրթության սահմանը:

Մեծ հաշվով՝ ռեկտորի համար ի՞նչ տարբերություն, թե ով է համալսարանի խորհրդի նախագահը՝ նախկին, թե գործող մարզպետը, չէ՞ որ նրա գործառույթը պետք է լինի սերունդներ կրթելը, ինչը, վստահ եմ, նման անձի մոտ չի կարող ստացվել:

Որպես կանոն, համալսարանի խորհրդի նախագահները լուծում են տեխնիկական ու կազմակերպչական բնույթի հարցեր, և տվյալ պարագայում էլ ավելի արդյունավետ կլինի ԲՈՒՀ-ի գործունեությունը, եթե խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնի գործող մարզպետը, քանի որ նա ունի մեծ ռեսուրսներ՝ նպաստելու համալսարանի զարգացմանը:

Ընդվզելով համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում Սուրեն Խաչատրյանի նշանակմանը՝ Յուրի Սաֆարյանն անձնական խնդիր է լուծում, ինչը ճիշտ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել