Առողջ լինելու նախապայմանները կարծես թե բավական պարզ են ու հասկանալի՝ առողջ սնունդ, մարզումներ և լավ քուն: Բայց հաճախ այս ամենի հետ մեկտեղ որոշակի միջոցառումներ ենք իրականացնում որպեսզի պահպանենք մեր առողջությունը, բայց իրականում ստացվում է լրիվ հակառակը: Որպեսզի իմանաք, թե մեր “օգտակար” սովորությներից որոնք են վնաս հասցնում մեր առողջությանը երկարաժամկետ պլանում, կարդացեք այս հոդվածը:

Ձեռքերը մանրէազերծող միջոցների անընդհատ օգտագործումը:

Եթե դուք ձեռքերը մանրէազերծող միջոց եք օգտագործում ամեն անգամ, երբ արտաքին աշխարհի հետ կապ եք ունենում, ապա կանգ առեք: Ձեռքերի վրա հայտնված վնասակար մանրէների դեմ կարելի է պայքարել հասարակ օճառի և ջրի միջոցով, իսկ մանրէազերծող միջոցները հավելումներ են՝ հատուկ դեպքերի համար: Բացի այն, որ կա բակտերիաների որոշակի քանակություն, որը պարտադիր պետք է լինի առողջ մաշկի վրա, կա ևս մեկ խնդիր. Հակաբակտերիալ միջոցները՝ հատկապես նրանք, որոնք տրիկլոզան տարրն են պարունակում նպաստում են, որ բակտերիաներն ավելի կենսունակ դառնան և դիմադրեն հակաբիոտիկներին: Եթե այնուամենայնիվ ձեռքերը մանրէազերծելու կարիք եք զգում, օգտվեք այն բրենդներից, որոնցում տրիկլոզանի փոխարեն 60% ալկոհոլ է, ինչը սպանում է բակտերիաների 99% տոկոսին:

Փորձարկումներ մաշկը խնամելիս

Ո՞ւմ չեն գայթակղում գովազդները՝ գնելու ամենավերջին մաշկի կրեմները, որոնք կջնջեն տարիների հետքերը Ձեր երեսից: Իհարկե շատ ճիշտ որոշում է փնտրել մի կրեմ, որը ձեր մաշկը լավ է ընդունում, բայց ամեն 4 շաբաթը մեկ նոր կրեմ փորձելը ամենալավ միտքը չէ: Բժիշկներից շատերը խորհուրդ են տալիս մաշկը սովորեցնել մեկ կրեմի և մշակել մաշկը սնուցելու հատուկ սննդակարգ՝ առանձնացնելով օրվա այն ժամերը երբ մաշկը պետք է կրեմով օծել:
Կանյաք շատ հաճախ են հոգնում իրենց առօրյա տեսքից ու գեղեցկացնող միջոցներից և  պարբերաբար գլոբալ փոփոխությունների հետևից են վազում՝  վնասելով իրենց մաշկը: Սխալ է վազել նոր բաների հետևից, հավատարիմ մնացեք նրանց, որոնք աշխատում են Ձեր դեպքում: Հաճախ նոր կրեմներն այքան առոմատներ ու տոքսիններ են պարունակում, որ դրանց անընդհատ կիրառումը մաշկը լավացնելու փոխարեն վառում և կարմրացնում է: Փողոցով քայլող վնասված մաշկով կանայք ասածիս վառ ապացույցն են:

Հողաթափերի կրումը

Երկնաքերերի պես բարձր կրունկներն ու երկարաճիտ կոշիկները հողաթափերով փոխարինելը արի ու տես Ձեր ոտքերին սպասված  հանգիստ չի տալիս: Առաջավոր օրթոպեդները պնդում են, որ, ընդհակառակը, ամառային սանդալներն ու հողաթափերը մեծապես վնասում են Ձեր ոտքերին: Նրանք չունեն սուպինատորներ, չեն ընդգրկում Ձեր ոտքերն ու չեն օգնում քայլքի կամ վազքի ժամանակ: Սրանք նույնչափ ստրեսային են ոտքեր մկանների համար, որքան որ բարձրակրունկները:

Իմիջիայլոց մշտապես կոշիկներով ժամանակ անցկացնելը ստեծում է մի իրավիճակ, երբ բոբիկ քայլելը ծանր զբաղմունք է դառնում: Առանց կոշիկների օգնության դուք ստիպված եք շատ ավելի լարել Ձեր մկանները: Բացի դա բոբիկ քայլելիս հավանականությունը մեծ է, որ ասենք լողավազանում սնկային հիվանդությամբ կվարակվեք: 

Մաքրել ատամները ամեն հաց ուտելուց հետո

Շատերի կարծիքով ամեն անգամ հաց ուտելուց հետո ատամները մաքրելը հրաշալի տարբերակ է բերանային համակարգը մաքուր պահելու համար: Բայց ամերիկացի ատամնաբույժ Գրեգա Դայմոնդը ջարդում է այս կարծրատիպը՝ ասելով. “ սնունդից հետո ատամների վրա սննդի կտորներ են մնում, որոնք թուլացնում են էմալը: Իսկ թուլացած էմալը խոզանակով շփելը մեծապես վնասում է էմալը”: Նա խորհուրդ է տալիս ուտելուց հետո բերանը պարզապես ողողել ջրով, իսկ ատամները մաքրելը թողնել առավոտյան և երեկոյան: Ատամները մաքրեք շրջանաձև շարժումներով, այլ երբեք ոչ ուղղահայաց կամ հորիզոնական: Այսպես հնարավորությունն ավելի մեծ է հեռացնել վնասակար բակտերիաները որոնք մնացել են Ձեր ատամների և լնդերի արանքում:

Վիտամինների ընդունում

Երբ հարցը հասնում է վիտամիններին, որքան շատ, այնքան լավ չէ՞: Արի ու տես դա այնքան էլ այդպես չէ: Մարդիկ հաճախ չեն հասկանում  որ չարաշահում են վիտամիններն ու սննդային հավելումները, ինչը վնասում է նրանց օրգանիզմին:  Մարդկանց մեծ մասը վիտամինների պակաս չունի հենց այն պատճառով, որ շատ սննդատեսակներ արդեն հագեցած են վիտամիններով, բայց միևնույն է վիտամիններ է կուլ տալիս: Օրինակ վիտամին A-ի չարաշահումը կարող է ազդել սեռական օրգանների վրա, վիտամին C-ի չարաշահումը  խաթարում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Իսկ շաքարախտով հիվանդների մոտ վիտամին B6-ի մեծ քանակությունը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների:

Վիտամինների մեծ մասը վաճառվում է առանց բժշկի գրության, բայց սա չպետք է խթան դառնա, որ չարաշահեք դրանք: Օգտագործեք վիտամիններ միայն այդ դեպքում, երբ կարիքն ունեք, իսկ դրանց հստակ չափաբաժինը Ձեզ կհուշի բժիշկը:

Ճաշելը բաց թողնելը՝ «հետոյի համար խնայելու» նպատակով
Բժշկական գիտությունների դոկոտոր Դեննի Ֆրյուջը պնդում է, որ կանանց մոտ սովորություն է խնայել կալորիաները հետոյի համար։ Օրինակ՝ բազմաթիվ կանայք կարող են նախընտրել չճաշել ցերեկը, որպեսզի կարողնան մի քանի գավաթ գինի խմել երեկոյան։ Սա խնդրահարույց չէ, եթե իհարկե դուք ի վիճակի եք չափորոշել Ձեզ անհրաժեշտ կալորիաների քանակը։ Ցավոք սրտի, եթե դուք չեք նախաճաշում կամ ճաշում, ապա դա կարող է բերել այրոցի և այլ ոչ ցանկալի հետևանքների։ Ամենախելացի լուծումը, որն առաջարկում է բժիշկը, կայանում է նրանում, որ պետք է հնարավորինս շատ կիրառել պրոտեինով հարուստ և առանց նիտրատների ուտեստներ, որոնք ձեզ կուշտ կպահեն օրվա ընթացքում։ Այս կերպ, ընթրիքի կամ կոկտեյլի ժամին Ջեզ չի տանջի ափսեն տարբեր յուղային ու բարձր կալորիականությամբ ուտեստներով լցնելու անհաղթահարելի ցանկությունը։

 

Շշալցված ջուր խմելը
Մարդկանց թվում է, թե լավ բան են անում, որ չեն խմում ծորակի ջուրը, որին «ով գիտի, թե ի՞նչ զիբիլ կա մեջը» տեսանկյունից բավական սխալ է նայելը: Բանն այն է, որ շշալցված ջրում բացակայում են ֆտորիդները, ինչի հետևանքով էլ մենք ականատես ենք լինում ֆտորի պակաս ունեցող մեծահասակների, ում ատամները թափվում են հենց այդ պակասից։ Փոխարենը պետք է կիրառել ֆիլտրացրած ջուր, լավ է, որ Հայաստանում ենք այդպիսի խնդիր չունենք։

 

 

Մանրեազերծող նյութերի կիրառություն

Թվում է, թե տնային մաքրության ժամանակ կիրառվող մանրեզերծող նյութերը երաշխավորում են անթերի առողջություն, որովհետև կա կարծրատիպ, որ այդ հակաբակտերիալ և մանրեազերծող նյութերը ոչ մի կողմնակի էֆֆեկտներ չունեն։ Մինչդեռ, քչերը գիտեն, որ ոչ մի ապացույց չկա առ այն, որ այս հատուկ նյութերը ինչ որ առումով գերազանցում են հասարակ մաքրող հեղուկներին ու նյութերին, այնինչ դրանց վնասակար ազդեցության մասին փաստերը գնալով շատանում են։ Ապացուցվել է, որ հատուկ մանրեազերծող միջոցների պատճառով մարդկանց մոտ կարող են զարգանալ աստմա, քաղկեղ, հորմոնալ խախտումներ։ 
Քանի որ այս լվացող միջոցները արտադրող ընկերությունները պարտավորեցված չեն նշելու տուփերի ու տարրաների վրա, թե կոնկրետ ի՞նչ քիմիական նյութեր են մտնում բաղադրության մեջ, բավականին դժվար է կողմնորոշվել, թե ի/ննչ ես գնում։ Մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել ջրի և քացախի լուծույթ, կամ էլ սոդա, որոնք երկուսն էլ ունեն բնական հակաբակտերիալ ազդեցություն։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ մանրեներին վերացնելու համար ամենևին պարտադիր չէ առատորեն կիրառել տարբեր թունաքիմիկատներ, պարզապես պետք է պարբերաբար կատարել մաքրություն, ինչի արդյունքում չի կուտակվի կեղտ, որը և կենսական միջավայր է տարբեր բակտերիաների և մանրեների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել