Tert.am-ը գրում է․

Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը պատասխանել է պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն, ով պահանջել էր փակել «Пусть говорят» հեռուստահաղորդումը։

«Նեղանալ Ժիրինովսկուց՝ նույնն է, թե նեղանալ տարեց հարևանուհուց, ով չի թափում աղբը»,- ասել է Մալախովը, փոխանցում է ДНИ.ru-ն։

«Հայտնի չէ, թե հատկապես որ հաղորդումն է նա դիտել։ Դուր չի գալիս՝ մի՛ նայիր։ «Дом-2» հաղորդման ընթացքում Վլադիմիր Վոլֆովիչը, հավանաբար, չի միացնում հեռուստացույցը, կամ նայում է Ուրգանտին»,- ասել է Մալախովը։

Հեռուստալրագրողը պատմել է, որ Ժիրինովսկին եղել է հաղորդման ընթացքում, որը նվիրված է եղել Եվգենյա Վասիլյևային։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հաղորդման մեջ կա իմաստ՝ օգնել, հանրության ուշադրությունը հրավիրել որևէ խնդրի, մարդու դժբախտության հանդեպ։

«Եթե մենք հրավիրում ենք պատգամավորներին, դա նշանակում է, որ նրանք կարող են օգնել այդ խնդրի լուծման հարցում։ Եթե ինչ-որ թեմայի շուրջ Ժիրինովսկին կրկին կարող է մասնակցել և ինչ-որ կերպ օգնել, մենք նրան կհրավիրենք»,- նշել է Մալախովը։

Ավելի վաղ Ժիրինովսկին հայտարարել էր, որ «Пусть говорят» հաղորդումը պետք է փակել, քանի որ որոշ հաղորդումներ սպառնում են ընտանեկան արժեքներին։ «Մշտապես ցույց են տալիս հարբեցող և ամուսնալուծված կանանց, կամ ամբողջ երկրով ԴՆԹ-ի միջոցով պարզում են հայրությունը։ Հեռուստատեսությունում պետք է լինի օրենք և բարոյականություն»,- ասել էր Ժիրինովսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել