Tert.am-ը գրում է․

Այսօր 2015 թ. հունվարին սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի քառասունքի արարողությունն է:

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը  Tert.am-ին հայտնեց, որ  ժամը 12-ին Ավետիսյանների ընտանիքի տան մոտից հարազատները, ազգականները կշարժվեն գերեզմանոց, իսկ ժամը 13-ին նախատեսված է  Գյումրի քաղաքապետարանի և այլ հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիները այցելությունները:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության լուրը ցնցեց Հայաստանն ու աշխարհը: Ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել էին  ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը,  1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, 2012թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, իսկ ընտանիքի 7-րդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ՝ հիվանդանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել