Դառնամ ու էսօր քլնգեմ էն տղերքին, որ աղջիկ են ուզում կապեն՝ ներկայանալով ավելին, քան կան: Սկսենք սկզբից.
Օբյեկտը հայտնաբերվեց, տա դա դա դա՜մ:
Գնաց մտքերը՝ ոնց, ինչ ասեմ, ոնց մոտենամ:
Մոտեցավ, աղջիկը՝ որպես շնորհքով, խելացի աղջիկ, բարեհամբույր ծանոթացավ, դե ո՞ր թիվն ա, հո հուշտ եղած չի՞, որ չորի, ճանապարհի:
Մի քիչ դեսից-դենից, մեկ-երկու, դե հա, վատ չի, օկ ա սաղ: 
Համարը ուզելու պահը. աղջիկը չի տալիս (չհասկացանք, երեկ մեկ, էսօր երկու, համար ե՞ս ուզում):
Տղեն բարձրաձայն` դե նենց չի, որ չեմ կարա համարդ ճարեմ (առաջին գլուխ գովալը), ուղղակի ուզում եմ՝ դու տաս:
Աղջիկը ստեղ մտքում` դե տղա ես, ճարի, որ գլուխ չգովայիր, կտայի, բայց դե որ տենց ուժեղ տղա ես, ուրեմն ճարի: 
Տղեն մտքում` այ քեզ բան, չանցավ, բա հիմա ի՞նչ եմ անելու: 
Տղեն բարձրաձայն` չես տալիս, մի տուր, յանի որ պիտի իմանամ, զանգեմ, չվերցնես, ինչիս ա՞ պետք:
Աղջիկը մտքում` բայց խելացի տղա ա երևում այ (առաջին կուտը կերավ):
Աղջիկը բարձրաձայն` լավ, դեռ շուտ ա, որ մի քիչ շփվենք, հետո երևի կտամ: 
Տղեն մտքում ինքն իրան` լավ պրծանք, հազար եմ ասել, մեծ-մեծ մի խոսա: 
Տղեն բարձրաձայն` հա, դե իրոք, նենց ա, որ ես չեմ սիրում նեղություն տալ, երբ որ դու հարմար կգտնես, էդ ժամանակ կտաս, ես տենց տղա չեմ էլի, որ ասեն... բլյա բլյա բլյա (սուտ, մեռնեմ, թե տենց տղա կա, որ աղջկա հետ շփվելիս չի ուզում հենց սկզբից համարն իմանա):
Ու ստեղ սկսվում ա շփումը, մե հիանալի ժամանահատված, երբ տղեն իրան դնում ա իրա երազած տղու տեղը, ինչքան թաքուն երազանք ու իդեալ ունի ինքն իր հետ կապված, ներկայացնում ա: Դե աղջիկները մի քիչ սառն են միշտ, էդքան էլ շուտ չեն կուտը ուտում, բայց դե բա որ ու իրոք տենց ա: 
Գալիս ա հանդիպման պահը, առաջին անգամ մի բան նի տո ա, բայց դե մարդ ենք, սաղիս հետ էլ պատահում ա, յանի երկրորդ անգամ` հա դե ներելի ա, դե ու՞մ հետ չի լինում որ, մինչև մարդուն չճանաչես, երրորդ` հիասթափության առաջին ծիլերն են ի հայտ գալիս, աղջիկը հասկանում ա, որ չէ՛, սա իր սպիտակ ձիով ասպետը չի, բայց ի՜նչ անի, հլը մի րոպե, ոնց որ էլ չի կարում ապրի առանց սրա ստերի, այ քեզ բան: Լավ, կփոխվի, եթե սիրում ա, կփոխվի, բայց էլ ի՞նչ փոխվել, կուտն արդեն կերել ես, աՅզիզ: Տենց մեկ, երկու, երեք, չորս, տաս, հարյուր` գնա, էլ ինձ չփնտրես, դու այն չես, ինչ ներկայանում էիր, բռի, անտաշ, փոխվել ես, լավ ա էլի, հասար, արխային ընկար, պապայիս եմ արդեն ասելու: 
Ու ստեղ գնաց կռիվները, բաժանվել-միանալ, բաժանվել-միանալ, բաժանվել-միանալ: էնքան, մինչև աղջիկը զզված մեկի հետ սկսի ընկերություն անել, ու պատմությունը հասնի իր տրամաբանական, բայց ոչ հեփփի էնդին:

Հիմա սովորացնում եմ ճիշտ ձևը։ Ներկայանում ես էնքան ու էնպիսին, ինչպիսին ու ինչքան կաս, հլը մի բան էլ քիչ, որ մերթ ընդ մերթ քեզնով հիացմունքի առիթներ կարողանաս ստեղծես ու կայֆ ստանաս դրանից: Եթե ռոմանԾիկ չես, ուրեմն ռոմանԾիկ քայլեր մի արա, որովհետև մեկ, երկու, էլ չես անելու, բայց էդ աղջկա վրա տպավորություն ես թողել, իբր դու մանկապարտեզից սկսած՝ ռոմանԾիկ ես եղել, բայց դե չկա տենց բան: Չոր տղա ես` չորով ներկայացի, աղջիկ կա, որ ռոմանԾիկան իրա համար գոմիկությունից էլ վատ բան ա: Խանդոտ ես, հենց սկզբից էլ խանդդ ցույց տուր, կարճ յուբկա չես սիրում, հենց սկզբից էլ արգելի ու տենց ամեն ինչում` այնպիսին, ինչպիսին կաս: Ոբշեմ, ասածս ի՞նչ ա, ավելի լավ ա սկզբից դժվար լինի հասնելը, քան թե խելքահան անես քո կարճ խելքով, հետո չկարողանաս տակից դուրս գալ:

Հ.Գ. Ստատուսս էլ իմ ինդիվիդուալ կարծիքն ա, ու կարող եք անգամ չկարդալ ու հասնել վերջին, իսկ եթե հասել եք, նենց շատ չխորանաք, որովհետև ամեն մարդ իրա ձևով ա մտածում:

Բարի լույսներս, բարի հարգելի ֆեյսբուքահայեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել