Tert.am–ը գրում է.

Ռուսաստանցի հայտնի բլոգեր Արտեմի Լեբեդևը ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանություններից՝ Արցախ իր այցի համար:

News.ru-ի փոխանցմամբ` այդ երկրի իշխանությունները ընդունել են ներողությունը «ադրբեջանցի ժողովրդից», նրա հարգանքը «ադրբեջանական օրենքների առաջ»  և Լեբեդևին հանել «սև ցուցակից»: Լեբեդևը այս լուրը «ուրախալի» է անվանել և հրապարակել իր ռեսուրսներում:

Բաքուն «առանց իր թույլտվության» Արցախ այցելող հանրահայտ մարդկանց ներառում է իր տխրահռչակ «սև ցուցակում»:

Լեբդևը Արցախ էր այցելել 2010-ի հուլիսին: Իր այցը Լեբեդևը այժմ «հիմարություն» է անվանել, որով «վիրավորել է Ադրբեջանին»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել