Tert.am-ը գրում է․

Ռազմավիրական ճանապարհը, որը փետրվարի 17-ից փակվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, այսօր Երևանի ժամանակով ժամը 13:00-ից բաց է տրանսպորտի երթևեկության համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում:

«Երթևեկությունը վերականգնված Է Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից: Տրանսպորտն սկսել են բաց թողնել ըստ այն հերթի, որը գոյացել է փակման պահից՝ փետրվարի 17-ից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Սահմանի փակման պահից ի վեր «Վերին Լարս» անցակետում կուտակվել է շուրջ 500 ավտոմեքենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել