Tert.am-ը գրում է․

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդները որոշակի կասկածներ հայտնել քննության օբյեկտիվության վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով, ինչպես նաև նույն գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը, ԳԱԼԱ-ի հաղորդմամբ, ընդգրկվել են որպես գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդներ և ներկայացնում ու պաշտպանելու են Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր՝ Անդրանիկ Պողոսյանի շահերը:

«Հարազատների հետ մենք Քննչական կոմիտեում հանդիպել ենք տեղակալի՝ Հարությունյանի հետ, և, բնականաբար, նրանց պահանջը օբյեկտիվ քննության իրականացումն է։ Որոշակի կասկածներ՝ այդ քննության անցկացման օբյեկտիվության հետ վերաբերյալ, արդեն իսկ արտահայտվել են: Եվ, նաև, հարազատները վճռական էին արդարադատության իրականացման հարցում»,-ասաց Արթուր Սաքունցը:

Իսկ նրա կինը՝ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի հետ միասին, հանդես է գալու որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Սաքունցն ընդհանուր գծերով ներկայացրեց, թե մինչդատական վարույթում իր դերը ինչպես է պատկերացնում, ի՞նչ է անելու:

«Քննության և նախաքննության ընթացքում մենք հարցեր ունենք բարձրացնելու, մասնավորապես, որ սահմանը խախտելու փորձի հետ կապված Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի: Մյուսը՝ օբյեկտիվ քննության հետ կապված՝ իրավիճակը պարզելու, գումարած՝ Պերմյակովին՝ Հայաստանին իրավապահ մարմիններին փոխանցելու ուղղությամբ»,-ասաց նա։

Արթուր Սաքունցը, ի պատասխան հարցի, թե ո՞ր նախաքննության հետ է աշխատելու՝ հայաստանյա՞ն, թե ՌԴ-ում հարուցված, նշեց. «Մենք աշխատում ենք Հայաստանի քրեադատավարական օրենսգրքի շրջանակներում, միջազգային նորմերի շրջանակում և ՀՀ իրավապահ մարմինների հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել