Երեկվա «Ազատ Գոտի» հաղորդաշարն ինքնահրկիզված կնոջ մասին էր: Մինչ հաղորդումը նայելը մտածում էի՝ կինը հոգեկանի հետ խնդիրներ է ունեցել, բայց, ցավոք, սխալ էի եզրակացրել: Կինն այդ քայլին է գնացել ծայրահեղ հուսահատությունից, որի պատճառն է ամենասովորական անպատասխանատվությունը: Ինձ մեկդ կբացատրե՞ք ոնց կարելի է ամուսնանալ, երեխա ունենալ, գնալ արտերկիր «աշխատելու» ու ընտանիքին մատնել սովամահության: Բա չասե՞ս, այ ստոր կենդանի, ո՞ւմ ես պետք դու, դրանից հետո էլ վերադառնա Հայաստան ու հրաժարվի կնոջ հուղարկավորությունը կազմակերպել: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ կնոջը հենց մեր հասարակությունն էլ էր դատապարտել մահվան, եթե նա երեխային պահելու համար գնար ուրիշ քայլի՝ օրինակ զբաղվեր մարմնավաճառությամբ, ինչպիսի պիտակավորումներ կստանար, թեկուզ երեխան ինչպիսի ստորացումների կենթարկվեր շրջապատի կողմից: Ու էս ամուսին կոչվածին ոչ ոք ոչ մի բանում չի էլ մեղադրելու: Դե եթե կնոջն այլ քայլերի դեպքում գամելու էիք անարգանքի սյունին, ինչի՞ այս ստոր կենդանուն չեք գամում, որն ընտանիքին սովամահության դուռն էր հասցրել: Եթե դրսում գործ չկար, թող գար էստեղ, ընտանիքի հետ սոված նստեր, ինքն ընտրեր այլընտրանքի ուղի, օրինակ գողություն աներ: Դատվեր էլ, կինը հույս կունենար՝ արհամարված չէ, թիկունք ունի մեջքին, թեկուզ ազատազրկված:
Ասեմ՝ իմանաք, մենք բոլորս ենք անպատասխանատվության զոհ, մեր երկիրը որ այս վիճակում է, հենց դրա հետևանքն է, նայեք ձեր շուրջը, կհասկանաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել