Tert.am-ը գրում է․

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 19-ին՝ ժամը 23.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61LO123 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնվ.1983թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 300 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել