«Փետրվարի 13-ին Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն էր իրականացրել «Տեցի կրուգ» անունով հայտնի տարածքում, որտեղ գտնվում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն: «ՉԻ» տեղեկություններով՝ պատգամավորը այդ ընկերության միակ սեփականատերը չէ: ՍՊԸ-ի բաժնետեր է համարվում նաև կարկառուն ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր և ներկա Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մարտին Սարգսյանը իր թաղապետ եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ միասին, Շենգավիթ վարչական շրջանում զավթել է գրեթե բոլոր ազատ հողերը: Ի թիվս այլ տարածքների՝ Սարգսյան եղբայրներին են պատկանում նաև նախկին բանվորի արձանի տեղանքին հարակից բոլոր տարածքները»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել