Կարծես ժամանակի ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը իշխանություններին քննադատելիս չէր մոռանում նաև Ծառուկյանին: Հետո պատահեց այն, որ վերջինս դուրս եկավ երկիրն անդունդ տանողների` Տեր-Պետրոսյանի ցուցակից: Այն, որ մարդ իշխանության մաս էր կազմել և հետո դուրս է եկել, բնավ չի նշանակում, որ գործած սխալների համար նրա վրայից հանվում է պատասխանատվությունը: Այս պարզ ճշմարտությունը Տեր-Պետրոսյանը չէր կարող չհասկանալ: Հետևաբար նրա պնդումներն առ այն, որ Ծառուկյանը 2012թ. դուրս է եկել իշխանությունից, ուրեմն նա այսուհետ համաժողովրդական գործիչ է, դեմոգոգիայի ժանրից են: Իհարկե, նա խոսում է Ծառուկյանի սխալներից, բայց, չգիտես ինչի, չի մեղադրում նրան, այլ ասում է, որ ԲՀԿ-ն պարզապես սխալ գործելաոճ է որդեգրել: Եթե իշխանությանը մեղադրում ես ծանր իրավիճակի համար, ուրեմն բարի եղիր, Ծառուկյանին նույնպես մի շրջանցիր: Եվ վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտե, որ մեծ փողերն անխուսափելիորեն բերում են մեծ հավակնությունների, էնպես որ ավելորդ է խոսել Ծառուկյանի զոհողությունների մասին: Այսինքն Ծատուկյանը, լինելով շատ հարուստ մարդ, բնականաբար, կցանկանար շատ ավելի բարձր դիրք զբաղեցնել: Ի դեպ, սրտի պարտքի մասին խոսելու ժամանակներն անցել են. իր սրտի պարտքն իրականացնելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր օգտագործել ժամանակին ընձեռված հիանալի հնարավորությունը` նախագահի աթոռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել