Tert.am-ը գրում է․

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վերջին օրերին հաճախակի դարձած ծեծի ու բռնությունների դեպքերի հետ կապված չունի կոնկրետ բողոք, ուստի պաշտոնական գնահատական էլ չի կարող տալ, առավել ևս՝ քաղաքական։

«Քաղաքական գնահատականներ երբեք չենք հնչեցնում, անկախ նրանից՝ ինչ քաղաքական իրավիճակներում են արվում, բայց մենք ունենք հստակ իրավական գնահատականներ, և իրավական գնահատականներ տալու համար մեր արագ արձագանքման խմբերը լինում են տեղերում։ Այս պահի դրությամբ բոլոր միջադեպերի հետ կապված  չունենք կոնկրետ բողոք, թե որ կոնկրետ իրավունքն է խախտվել։ Եթե լինի կոնկրետ բողոք, թե որ իրավունքն ինչպիսի իրավիճակում է խախտվել, կլինի նաև մեր պաշտոնական գնահատականն ու արձագանքը»,-Tert.am-ի հտ զրույցում ասաց նա։

Կարեն Անդրեասյանը նշեց, որ իրենք եղել են տեղերում և ըստ անհրաժեշտության տվել օգնություն։ «Եվ կարծես թե ահազանգողները մեզնից գոհ են եղել, և կարողացել ենք մեր օբյեկտիվ գործունեությունը ծավալել ՝ առանց միջամտելու քաղաքական տարբեր  շահարկումների ու խոսակցությունների»,-ասաց նա։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ Բերձորյան դեպքերին՝ Կարեն Անդրեասյանը խորհուրդ տվեց դեմել ԼՂՀ օմբուդսմենին. «Ես հարգում եմ այս կառույցի  ինստիտուցիոնալ և պետական անկախությունը և երբեք ինձ թույլ չեմ տա այլ պետության տարածքում միջամտել այլ պետության օմբուդսմենի աշխատանքին։ Հաճելի է իմանալ, որ կա կայացած օմբուդսմենի ինստիտուտ. և իմ գործընկերը տեղի ունեցածին կտա պատշաճ գնահատկան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել