Ես, բնությունն ու դու(Բանաստեղծությունը հիմնված չի իրական փաստերի վրա)
Անձրև էր: Տերևներն իրենց սնած հողին էին ձգտում` պոկվելով իրենց ծնած ծառից:
Աշուն էր: Խառնվել էին իրար գույներն, ամեն ինչ պայծառ էր, չնայած որ , անձրև էր:
Աշնանային այսպիսի մի օր մենք բաժանվեցինք, ամեն պայծառ բան խամրեց: Բաժանվեցինք այնպես, ինչպես բաժանվում է դեղին տերևն իրեն ծնած, ուժ տված ծառից:
“Մտածեցի, եթե անձրևի հետ քեզ թողնեմ, ապա դու մենակ չես լինի` երկուսով կլացենք, կհանգստանաք: Դու բնությունը շատ ես սիրում, ուրեմն, ինքն ել քեզ կսփոփի”: Մինչև այսօր էլ հիշում եմ այս խոսքերը, հիմա երբ անձրև է գալիս մտածում եմ` դու կհիշես ու կգաս այդ խոնարհված ուռենու մոտ, որտեղ անձրևի հետ ինձ մենակ թողեցիր:
Գիտեմ` դու նոր կյանք ես սկսել, նոր սեր ու նոր ուռենիներ` իր սիրո նստարաններով: Բայց հիշիր, եթե գաս այնտեղ, նույնիսկ գարնանային մի պայծառ օր, մի չքնաղ ուռենի կտեսնես` միշտ լացող ու քեզ սպասող: Դա մեր սիրո “գերեզմանաքարն է”. որտեղ աշնան առաջին անձրևի գալուն պես ես այստեղ եմ գալիս, մանուշակներ բերում, հիշում նախկին սերս ու ապրում այսօրվա սիրով:
“Ես արդեն ուրիշին եմ սիրում”:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել