Tert.am-ը գրում է․

Կառավարության նիստին այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հաջորդ նիստին ներկայացնել նախագիծ՝ նոտարական ծառայությունների վճարը նվազեցնելու համար:

Նա սկզբում հետաքրքրվեց նախարարից, թե ներկայումս որքան արժե այդ ծառայությունը. նախարարը տեղեկացրեց՝ 12 հազ. դրամ:

«Ես առաջարկում եմ, որ հաջորդ անգամ ներկայացնեք փոփոխությունները, նվազեցնենք ծառայության վճարը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նախարարն ասաց, թե կքննարկեն և վարչապետից ստացավ դիտողություն։

«Չքննարկել, է, ներկայացնել նվազեցումը»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Նախարարը պարզաբանեց, որ նկատի ուներ, որ կքննարկեն վարչապետի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել