Tert.am–ը գրում է.

«Վոլֆսբուրգի» նորեկ Անդրե Շուրլեն հայտարարել է, որ ճիշտ ընտրություն է կատարել՝ Լոնդոնից տեղափոխվելով գերմանական ակումբ։ Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր տեղափոխվել «գայլերի» կազմ.

«Ես մանկուց «Չելսիի» երկրպագու եմ եղել եւ այդ ակումբում ինձ լավ եմ զգացել առաջինից մինչեւ վերջին օրը։ Այնուամենայնիվ, ինձ համար ավելի կարեւոր էր ֆուտբոլ խաղալ եւ հաճույք ստանալ դրանից։

Եթե ըստ հեղինակության դատենք, ապա «Վոլֆսբուրգը» առավել պակաս հեղինակավոր թիմ է, եւ ես այդ մասին երկար եմ մտածել։ Ես կարող էի մնալ «Չելսիում»։ Մուորինյոն էլ ասում էր, որ ինձ հնարավորություն կտրվի։

Ես պետք է որոշում ընդունեի եւ ես ուղղակի ցանկանում էի ֆուտբոլ խաղալ»,- Շուրլեի խոսքերն է մեջբերում «Sport Bild»-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել