Tert.am–ը գրում է.

Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է S-Class-ի սեդանի ամենաերկար տարբերակը՝ նոր սերնդի Pullman լիմուզինը:

«Գազետա»-ի փոխանցմամբ՝ նորույթը կթողարկվի Mercedes-Maybach մակնիշով, համաշխարհային պրեմիերան կկայանա Ժնևի ավտոսրահի շրջանակներում՝ այս տարվա մարտին:

2016 մոդելային տարվա Mercedes-Maybach Pullman S600-ի երկարությունը 6,5 մ է, ունի ստանդարտ ,  2+2+2 նստելատեղային ֆորմատը: Ուղևորների սրահը հավաքովի միջնապատով է: Պատվիրովի մեքենան կարող է նաև չունենալ մեջտեղի շարքը: Մեքենան պատվիրատուներին կհասցվի 2016-ի սկզբից:

Մեքենան համալրված է  6-լիտրանոց  V12 շարժիչով, որի հզորությունը  523 ձիաուժ է: Նոր Pullman-ը կառաջարկվի սովորական և զրահապատ տարբերակներով:  Նորույթի գները սկսվում են 567 հազար ԱՄՆ դոլարից, իսկ զրահապատ մոդելների դեպքում հասնում են մինչև 1 մլն ԱՄՆ դոլարի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել