Tert.am–ը գրում է.

Կանադացի ուսանողը դաջվածքների հեռացման նոր քսուկ է ստեղծել, որը նաև մատչելի կլինի: The Independent-ի փոխանցմամբ՝ Կանադայի Դոլհոզի համալսարանի ուսանող Ալեք Ֆոլքենհամն է հեղինակել գյուտը:

27-ամյա ասպիրանտը նշել է, որ իր գյուտը թույլ կտա անցավ հեռացնել դաջվածքները: Դա նաև էժան կնստի, նախնական տվյալներով՝ մոտ 4.50 ԱՄՆ դոլար տասը սանտիմետր ծավալով դաջվածքի համար:

Գյուտարարն ասել է, որ անցավ լինելուց բացի նոր քսուկը նաև չի բորբոքի մաշկը, ինչպես լինում է լազերային հեռացման դեպքում: Ֆոլքենհեմի քսուկը «թիրախավորում» է «մակրոֆագոցիտները»՝ այն բջիջները, որոնք հավաքվում և «ձևավորում են» դաջվածքը, երբ օրգանիզմ թանաք է «ներարկվում»: Ըստ կանադացի ուսանողի՝ իր քսուկը դանդաղ, բայց արդյունավետ ձևով խամրեցնում է այդ բջիջների կերտած պատկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել