Ըստ իս, կամքի ուժը անընդհատ կյանքդ կառավարելու, ինքնուրույն գործողություններդ պլանավորելու և կյանքի կոչելու ընդունակությունն է: Կամքի ուժը օգնում է մարդուն անել այն, ինչը ինքը համարում է օգտակար, եթե նույնիսկ այն անել չի ցանկանում: 
Հասկանալի է, որ ինքնազարգացման և հաջողության հասնելու համար կամքի ուժը ուղղակի անհրաժեշտություն է: Հաջողության բանաձևը այսպիսին է` ցանկացա, պլանավորեցի և կյանք կոչեցի: Որպեսզի “կյանքի կոչելը” աշխատի անհրաժեշտ է կամքի ուժ: 
Կամքի ուժը միայն այն չէ, որ անես ինչ չես ցանկանում և համարես, իբրև ունես կամքի ուժ: Իսկական ինքնազարգացման համար պետք է հաղթահարել կարծրատիպերը որոնք կան, և դա անել, ոչ թե միանգամից` տանջելով կամ ստիպելով, կամ էլ չանել ոչինչ ու ասել, որ չունես կամքի ուժ, այլ ուղղակի փոխել աշխարհայացքը, որից կփոխվեն ամենօրյա գործողություները, հետո դրդապատճառներն ու ցանկություներն էլ կսկսեն փոփոխվել, ու կլինի այն կյանքի կոչելու մեծ ցանկություն:


Եվ վերջապես ինչպե՞ս զարգացնել կամքի ուժը
Ամեն ինչ շատ պարզ է: Պետք չէ հատուկ վարժություններ, որոնց վրա ժամանակ ծախսեք: Կամքը դաստիարակվում է գործողություններով: Այսինքն անել այն, ինչ պետք է, որպեսզի հասնեք նպատակին: Ցանկանում եք բարելավել Ձեր արտաքին տեսքը` Ձեր դեմ նպատակ դրեք, որպեսզի երեք ամսվա ընթացում օրը կես ժամ զբաղվեք ֆիտնեսով: Ցանկանո՞ւմ եք սովորել անգլերեն կամ որևէ այլ լեզու: Սովորեք ամեն օր 20 բառ: 
Այս ձևով ոչ միայն կամքի ուժը կզարգանա, այլև կյանքի այլ ոլորտներին օգտակար կլինի: 
Դուք պետք է ամեն օր անեք այն, ինչ ընտրել եք` օգտակար սովորություններ ձևավորելու համար: Գլխավոր դժվարությունը ամեն օր Ձեր ընտրած գործողությունը կատարելն է: Հավանաբար կլինի անհրաժեշտություն պայքարել ծուլության դեմ: Հենց այս տեսակ փոքրիկ, մի քանի պայքարները ինքնաբերաբար զարգացնում են կամքը: 
Մաղթում եմ Ձեզ հաջողություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել