Նոր Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսն էի նայում... Մինչև խոսքը կարդալը ինքը տեղեկացրեց բոլոր լրագրողներին, որ այսօր ոչ մի հարցի չի պատասխանելու, բայց ուրբաթ օրը՝ ժամը 16:00-ից սկսած, Ազատության հրապարակում պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, անգամ եթե դրանք լինեն անվերջ: Բնական է, որ այդ մոտեցումը լրագրողների դուրը չեկավ, և միանգամից սկսեցին հարցնել, թե արդյո՞ք պարոն Հովհաննիսյանը չի գտնում, որ այդպիսի վերաբերմունքը լրագրողների հանդեպ ճիշտ չէ, չէ՞ որ նրանք ունեն որոշ ակնկալիքներ մամուլի ասուլիսից... Ոմանք անգամ ասացին, որ դա վիրավորական է իրենց համար: Րաֆֆին պատասխանեց, որ ամեն դեպքում կարդալու է իր խոսքը և չի պատասխանելու հարցերին, ասաց, որ ով չի ցանկանում նման պայմանով համագործակցել, կարող է չձայնագրել: Դրանից հետո անցավ իր տեքստի ընթերցմանը, որի նախաբանը շատ նման էր տխրահռչակ «կլոր սեպեր քառակուսի անցքերում»-ին... Ու բոլորը լռեցին, թողեցին, որ կարդա, չնայած նրան, որ արդեն պարզ էր՝ առօրյային առնչվող և ոչ մի բան չի ասելու... Համոզված եմ, որ եթե լրագրողների մի զգալի մաս դեմոնստրատիվ կերպով մոտենար և վերցներ իրենց խոսափողները, էս մարդը կհասկանար, որ չի կարելի այսպես վարվել... Եվ ոչ միայն ինքը, բոլոր նման թերի ասուլիսներ կազմակերպողները պետք ա հասկանան, որ իրանց թելադրած օրենքներով չի ընթանում մամուլի ասուլիսը, կա հստակ ձևաչափ... Իսկ այսպես ստացվում ա, որ հա, վիրավորական ա, բայց դե ոչինչ, կվիրավորվենք, կձայնագրենք, կգնա... Անհետևանք վիրավորվածներին միշտ շարունակելու են վիրավորել, միշտ այդպես ա եղել: Կարծում եմ՝ լրագրողները պետք ա միավորվեն այսպիսի երևութների դեմ պայքարի շուրջ, եթե բոլորը թողնեն՝ գնամ, տեսնեմ՝ էդ ում համար ա կարդալու իրա «Ձոն Խնձորեսկի» երևանյան տարբերակը: Որ այդպիսի պատասխան ստանա, մյուս անգամ հարցերին պատասխանելու ցանկություն կամ ունակություն չունենալու պարագայում ասուլիսներ չի հրավիրի... Կսպասի, ուրբաթ Ազատության հրապարակում իր բադասխան տվողին փնտրելու մոնոլոգը կասի, կգնա, մյուսների համար էլ սա կլինի զգուշացում՝ մի հրավիրեք մամուլի ասուլիսներ, եթե բան չունեք ասելու և պատրաստ չեք պատասխանել այն հարցերին, որոնք ստիպելու են Ձեզ ինչ-որ բան ասել... Մի քանի տարում կունենայինք ինչ-որ արդյունք այս հարցում... Իսկ այսօր ունեցանք թերի ասուլիս, անիմաստ մոնոլոգ և վիրավորված լրագրողներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել