Այս փետրվարը դարձավ հայաստանյան քաղաքական դաշտի խորհրդարանական հատվածի համընդհանուր սանմաքրման ժամանակաշրջան. քաղաքական առաջնորդներն ու իրենց մերձավոր շրջապատը հանդիսացող տարբեր տրամաչափի գործիչներն արեցին առավելագույնը ՀՀ քաղաքական դասի հանդեպ շարքային քաղաքացու անվստահությունն ու նողկանքի զգացումը բարձրակետին հասցնելու համար: Այս ախտահանման գործողությունը հիրավի բարեբեր է, իրականում առաջ շարժվելու համար պատրանքներից անհրաժեշտ է ազատվել: Կատարվածը ցույց տվեց, թե որքան շատ են մեզանում բարոյական սկզբունքներից ու անհրաժեշտ գիտելիքներից զուրկ քաղաքական մարդ-խաբկանքները: Նրանք գիտելիքի ու սկզբունքների իրական հարգը ոչ գիտեն, ոչ էլ ուզում են իմանալ՝ ձեռնտու չէ, քանի որ դրանք իրապես արժևորելու դեպքում այսչափ շռայլ խոստումներ չեն տա կամ էլ, տալու դեպքում, կյանքի գնով պիտի կատարեն խոստացվածը: Քաղաքական մարդ-խաբկանքները հասարակական լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում, քանի որ ընդունակ չեն պատասխանատվություն կրել ու, մեծ հաշվով, անմեղսունակ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել