Ահա և վերջ...

Երեկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ի վերջո, բարիշեցին: Բա որ ասում էի` ժողովուրդ ջան, ամեն ինչ անցողիկ է, ու պետք չի իրար վիրավորել, չէիք լսում: Քաղաքականությունը մնում է քաղաքականություն, մարդը՝ մարդ, ու պետք է միշտ հաշվի առնել, որ ամեն ինչ մի օր կարգավորվելու է, ու կարգավորվելուց հետո իրար աչքերի մեջ նայելու խնդիր է առաջանալու: Մի խոսքով, շատ լավ է, որ ամեն ինչ խաղաղ է:

ԼՏՊ-ն էլ իր գործն արեց ու որպես առաջին նախագահ՝ ճիշտ քայլ արեց: Իհարկե, քայլը գուցե ուշացած էր, բայց գոնե եղավ: Կարծես թե աստիճանաբար ամեն ինչ կարգավորվում է, ու վերջապես մենք կունենանք համերաշխ հասարակություն, որը կզբաղի Հայաստանի բարգավաճմամբ:

Մարդկանց էլ պետք չի մեղադրել այս կամ այն գաղափարի համար: Յուրաքանչյուրս էլ ունենք մեր մտածելակերպը: Կգնան կուսակցությունից, թե չէ` այդքան էլ էական չէ, ուղղակի պետք է իմանալ՝ թիմում ովքեր են, որ օրհասական պահին իմանաս՝ ով կմնա կողքիդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել