Tert.am-ը գրում է․

ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը վերանայի իր՝ մանդատից հրաժարվելու դիմումը 15-օրյա ժամկետում:


ԱԺ կանոնակարգ օրենքի Հոդված 13–ի համաձայն՝ 1. Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։


Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ Մելիք Մանուկյանը սխալմամբ մանդատից հրաժարվելու և ոչ թե ԲՀԿ  խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել