Աչքներս լույս՝ մնում է քաղաքականության մեջ: Տիգրան Ուրիխանյան ջան, երեկ էլ հեղափոխություն էիք անում, ժպիտով էիք վերաբերվում ճնշումներին, հոխորտում էիք...

Հիմա էլ նույն խրոխտ տոնով հերքում եք՝ չի հեռանում... Կներես, բայց արդեն ոչ մեկին առանձնապես չի հետաքրքրում ձեր հերքումները, որովհետև ձեր քաղաքական բազարները, անձնական գզվռտոցն ու դրան հաջորդող հայրենասեր դեմքով ելույթները վստահություն չեն ներշնչում... 12 ժամ առաջ ամբողջական իշխանափոխություն էիք անում, հիմա որոշել եք ընդամենը մատնանշել սխալները...

Ինձ որ երբեք ձեր քայլերը ոչ մի վստահություն չեն ներշնչել, դուք դա լավ գիտեք...

Իսկ ես պնդում եմ, որ ոչ թե հեռանում է, այլ չի էլ եղել քաղաքականության մեջ, իսկ եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ ինչ-որ դերակատարություն է հասցրել կպցնել, երեկվանից սկսած՝ դա էլ եք փոշիացրել՝ այսրոպեական հայտարարություններ անելով և խաղալով մարդկանց դժգոհությունների հետ...

Հեռանալ-չհեռանալը՝ ջհանդամ, հուսամ՝ հանուն ազգի շահերի չի ստանձնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել