Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն անհեթեթություն է որակում շրջանառվող տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանը վայր է դնում մանդատը և հեռանում քաղաքականությունից։  

«Բոլոր այն ուժերը, անձինք, ովքեր որ վայրկյանների ընթացքում շրջանառության մեջ դրեցին այդ վարկածը, ստիպված եմ հիասթափեցնել նրանց. չկա նման բան, պարոն Ծառուկյանը չի պատրաստվում վայր դնել իր պատգամավորական մանդատը և հեռանալ քաղաքականությունից»,-ասաց նա։

Ըստ Իվետա Տոնոյանի՝ որքան ինտենսիվությամբ այդ վարկածը դրվում է շրջանառության մեջ, նույն ինտենսիվությամբ հերքվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել