Tert.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը սուտ է որակում տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից և վայր դնում մանդատը:

«Սուտ, սուտ,-բացականչեց Տիգրան Ուրիխանյանը,-իհարկե, սա իր պատասխանի տիրույթում է, բայց ես վստահաբար  պատասխանում եմ»:

Ճշգրտող հարցին էլ, թե  Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռանո՞ւմ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»։

Նշենք, որ «Ա1 պլյուս»-ը, հղում անելով իր ԱԺ-ում շրջանառվող տեղեկություններին՝ գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից,  վայր է դնում պատգամավորական մանդատը, իսկ մանրամասները խոստացել էր հրապարակել ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել