Հացադուլ կոչվածն արդեն վաղուց դարձել է արժեզրկված, փչացած, անլուրջ երևույթ... Չեմ հավատում, որ ինչ-որ մեկն իրոք հացադուլի սահմանման համապատասխան արել է դա... Կարծում եմ՝ հայկական հացադուլը մի քանի օր չափավոր ուտելն է, կարելի է ասել՝ դիետա է... Նենց հեշտ են ամեն անգամ տենց բանի տակ մտնում, ոնց որ խաղ ու պար է... Հիմա որ դուրսը մարդկանց կանգնացնես, ասես՝ գալիս ե՞ք՝ հացադուլ անենք, կարող ա մի քանի հոգի միանան, էլ չխորանա՝ էլ ինչ նպատակ է հետապնդում այդ գործընթացը: Հացադուլ նշանակում ա ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ բան չուտել մինչև նպատակին հասնելը... Ասենք, անգլիական բանտերից մեկում 80-ականների սկզբում իռլանդացիները 73 օր հացադուլ են արել, տասնյակ մարդ ա մահացել... Այ էտ ա հացադուլը, ուրախ-զվարթ բան չի ինչ-որ, որ սաղ օր ստեղ-ընդեղ անում են... Հլը մի դեպք չեմ հիշում, որ մեկը գոնե վատանա էդ հացադուլի ժամանակ... Ասենք, ես 3 օր հաց չուտեմ, հաստատ նենց վիճակի կլինեմ, որ բոլորը կհավատան, որ իրոք բան չեմ կերել, կարող ա ոտքի էլ չկարողանամ կանգնել, մի շարք լուրջ խնդիրներ ու հետևանքներ կլինեն, եթե ավելի երկար շարունակվի... Ինքն իրենով այդ հասկացողությունը՝ հացադուլ, ենթադրում է նման վատ զարգացումներ, որոնց ոչ մի անգամ չեմ առնչվել մեր երկրում: Այստեղից կարելի է անել պարզ և տրամաբանական եզրակացություն՝ Հայաստանում հացադուլ անել չգիտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել