Tert.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ հանդիպումից (1։1) հետո կիսվել է տպավորություններով.

-Մենք կարող էինք նաև պարտվել, ուստի կարծում եմ, որ արդյունքը մեզ համար դրական է։ Ես չեմ ասում, որ այն շատ լավ է մեզ համար, որովհետև ամեն ինչ երկրորդ խաղում կորոշվի, սակայն մենք դրական արդյունքի հասանք ուժեղ թիմի դեմ խաղում, որում ֆանտաստիկ խաղացողներ են հանդես գալիս։ Տիբո Կուրտուան այսօր 2 կամ 3 անգամ փրկեց թիմին,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ITV1-ը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել