Առավոտ գիշերով մտա ՖԲ ու տխրեցի, երբ տեսա, որ ԼՂՀ էջին ընդամենը 25.000 մարդ է լայք տվել, այն դեպքում, երբ ամբողջ Ադրբեջանը բողոքում էր այդ էջի դեմ (լրատվականներով հանդերձ), իսկ այդ էջն ունեցավ պաշտոնական էջի հաստատում Ֆեյսբուքի կողմից:

Ամեն ադրբեջանցի իր պարտքն էր համարում օրական գոնե 1 անգամ բողոք ներկայացնել ՖԲ-ին, իսկ մենք ուրախացել էինք, որ արդեն պաշտոնական էջ է ճանաչվել, այնինչ մեզ՝ բոլոր ՀԱՅերիս, խնդրել էին լայքել էջը, լայքել այդ էջում տեղադրված բոլոր նկարները, ուղարկել մեր ընկերներին, քանի որ ազերիները բողոքում են ՖԲ-ին և ցանկանում են, որ պաշտոնական էջ չլինի, իսկ առավոտ երբ տեսա, որ դա նրանց հաջողվել է, ոնց որ կուվալդով տային գլխիս:

Այ ժող ջան, հազիվ հաջողություն ունեինք, փոխանակ նենց անենք, որ պահենք այդ ձեռքբերումը, մենք անտեսում ենք և կորցնում, դե ի՞նչ ասեմ, ապրեք դուք, ձեր գիրք ստանալու համար ձեր բոլոր ընկերներին գրեք, անհանգստացրեք, ինչ-որ տեղ նաև պարտադրեք՝ թող լայքեն, որ դուք գիրքը հաղթեք, բայց ալարեք այդ էջը ձեր ընկերներին ուղարկել: ՖԲ օրական Հայաստանից մտնում է երիտասարդների մոտ 20-30%-ից ավելին:

Հ.Գ. Գոնե հիմա էջին լայք արեք, որ էջն էլ չփակեն, ու գոնե օրական 1 ընկերոջ ուղարկեք և ինչպես ամեն մրցույթի համար եք լայք ուզում, այնպես էլ այս էջի համար ուզեք:

Այ սենց անհամ ու ջղայնացած բարի լույս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել