Tert.am–ը գրում է.

Հնդիկ մեծահարուստ գործարարը ձերբակալվել է մեքենան սեփական թիկնապահի վրա քշելուց հետո: Associated Press-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հարավի Կերալա նահանգից գործարար Մուհամեդ Նիշամը բարկացել է, երբ թիկնապահը դարպասը դանդաղ է բացել իր առաջ: Դա տեղի է ունեցել ուշ երեկոյան, երբ գործարարը տուն է վերադարձել:

Թիկնապահի դանդաղկոտությունից դժգոհ 50-ամյա Նիշամը իր Hummer մակնիշի մեքենան քշել է թիկնապահի վրա: Նրան մեքենայով պատին դեմ տալուց հետո գործարարը մետաղաձողով մի քանի հարված է հասցրել: Տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ երկու շաբաթ իր կյանքի համար պայքարելուց հետո:

Դրանից հետո բանտում հայտնված գործարարը նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ Ferrari սպորտային մեքենա էր վստահել իր տասնամյա որդուն: Ի դեպ՝ շինարարական և ծխախոտի բիզնեսներ ունեցող գործարարը իր ավտոպարկում 18 էլիտար մեքենա ունի, այդ թվում՝ Bentley և Lamborghini:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել